Հունիսի 4-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ներկայիս G7 ձևաչափը չի կարող երկար գոյատևել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ Ռուսաստանը վերսկսի իր անդամակցությունը խմբում: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Ես կարծում եմ, որ մեզանից ոչ մեկի շահերից չի բխում G7-ի պահպանումը: G8-ից G7 փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսաստանի՝ միջազգային օրենքի խախտման հետևանքով: Հուսով եմ, որ Ռուսաստանը կգտնի հետ դարձի ճանապարհը», - ասել է Շտայնմայերը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է, որ G7-ին անհրաժեշտ է Ռուսաստանի օգնությունը՝ լուծելու առկա գլոբալ հակամարտությունները, ներառյալ նաև Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում և Լիբիայում տեղի ունեցողները: