Հինգշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ հնարավոր չէ վերականգնել տնտեսական և սոցիալական կապերը Դոնբասի հետ մինչև Ռուսաստանի հետ սահմանը վերահսկողության տակ չառնվի: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք պատրաստ ենք այսօր վերականգնել բոլոր տնտեսական կապերը Դոնեցկի և Լուգանսկի ժամանակավորապես օկուպացված տարածքների հետ, հեռացնել բոլոր ներքին խոչընդոտները և սահմանափակումները, բայց պայմանով, որ արտաքին սահմանը լինելու է մեր վերահսկողության տակ», - ասել է Պորոշենկոն:
Նա նաև հավելել է, որ հակառակ դեպքում ոչ մի բողոք ընդունելի չի լինելու: