Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանության է արժանցրել «Ուկրաինայի տարածք այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի թույլտվության և դրանց կեցության պայմանների կարգի մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Այդ որոշման օգտին քվեարկել Է 240 խորհրդարանական հաղորդում է Интерфакс-ը:
Ընդունված ուղղումներն ընդլայնում են Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումների գտնվելու հիմքերի ցանկը: Մասնավորապես, հանրապետությունում օտարերկրյա զորակազմի գտնվելու նպատակ կարող Է ծառայել «Ուկրաինայի խնդրանքով նրան օգնություն տրամադրելը երկրի տարածքում խաղաղության և անվտանգության պահպանության միջազգային գործողություն անցկացնելու տեսքով՝ ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի որոշումների հիման վրա»:
Փաստաթղթին կից բացատրագրում նշվում Է, որ խաղաղապահ զորակազմ մտցնելը «պետք Է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակավայրերում ապահովի իրադրության արագ նորմալացումը, իրավակարգի և կենսագործունեության, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնումը»: