Հունաստանին մինչև 2020թ. կարող է հատկացվել 35 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է TACC-ը:
«Հունաստանը կարող է զգալի գումար՝ 35 մլրդ եվրո ստանալ մինչև 2020 թվականը՝ պայմանով, որ նրանք կյանքի կկոչեն ծրագրեր, որոնք մեր հույն ընկերներին այդ միջոցները յուրացնելու հնարավորություն կտան»,- ասել է Յունկերը:
Հունիսի 3-ին Յունկերը Բրյուսելում բանակցություններ Է վարել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: