Խորհրդարանում հնչեցրած ամենամյա ուղերձում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն խոստացել է աշխատանքից ազատել ցանկացած պաշտոնյայի, ով կփորձի խանգարել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Այսօր, ներքին գործերի նախարարը, հայտնել է ինձ, որ միգրացիոն ծառայության ղեկավարը հրաժարական է տվել և հեռացել: Ահա թե ինչ է սպասվում յուրաքանչյուրին, ով կցանկանա խափանել նախագահական ծրագիրը՝ վիզային ռեժիմի տեխնիկական պայմանավորվածությունների կատարման առումով», - ասել է նախագահը: