Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն բացառել Է իր կառավարման ժամանակ Դոնբասի անջատման հարցի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորությունը, տեղեկացնում Է Интерфакс-ը:
Ընդ որում, Պորոշենկոն ընդունել Է Ուկրաինայի կազմում Դոնբասի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորությունը: «Ինչ վերաբերում Է տեղական ինքնակառավարման ռեժիմին, ապա եթե դա պահանջի սահմանադրական փոփոխություններ, կա համապատասխան սահմանադրական ընթացակարգ, որը ներառում Է նաև հանրաքվե»,- պարզաբանել Է Պորոշենկոն: