ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հեռախոսազրույցի միջոցով համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները «Մեծ յոթնյակի» հանդիպումից առաջ։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։
«Զրուցակիցները համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները Մեծ յոթնյակի հանդիպումից առաջ, որը կկայանա հունիսի 7-ին Բեռլինում։ Մասնավորապես, անդրադարձել են Ռուսաստանի վրա ճնշումներըը շարունակելու հարցին, այդ թվում պատժամիջոցներին ու Ռուսասատանի և գրոհայինների կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել է նաև իրավիճակը Դոնբասում և Ուկրաինայում հանրաքվեի անցկացման հարցը։ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ուկրաինային տրամադրած ռազմական աջակցության համար։