Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս ունի, որ մոտակա ժամանակներս Հունաստանը կներկայացնի բարեփոխումների իր տարբերակը, հայտնում է РИА Новости-ին:
Ըստ Յունկերի` նախորդ չորեքշաբթի բանակցությունները տեղի չունեցան հունական կողմի պատճառով, քանզի Եվրահանձնաժողովի նախագահը Ցիպրասի կողմից երկրորդ առաջարկը չի ստացել: «Ես պետք է ուսումնասիրեմ այն, նախքան որևէ կարծիք հայտնելը: Հույս ունեմ, որ Հունաստանի այլընտրանքային առաջարկը մեզ կհասնի շատ շուտով»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը G7 գագաթաժողովի սկսվելուց առաջ: