Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն շրջանում` «Bavaria’s Schloss Elmau» հյուրանոցից մի քանի մղոն հեռու, որտեղ անցկացվելու է G7 հերթական գագաթաժողովը, իրենց բողոքի ձայնը արտահայտելու ՆԱՏՕ-ի դեպի Ուկրաինա ընդլայնմանը, հայտնում է Sputnik News-ը:
«ՆԱՏՕ-ն ցանկանում է ընդլայնվել դեպի Ուկրաինա: Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը բխում է Եվրոպական Միության և ՆԱՏՕ անդամների շահերից»- նշել է ցուցարարներից մեկը:
Ինչպես հայտնում Sputnik News-ը, հարյուրավոր ցուցարարներ աշխարհի տարբեր ծայրերից, ներառյալ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպես օրինակ Հոնդուրասը և Ավստրալիան, եկել են մասնակցելու ցույցին: Չնայած ուժեղացված անվտանգության` հազարավոր ցուցարարներ մոտակա վայրերից դեռ ցույցի են շտապում մեքենաներով, գնացքով և անգամ ոտքով: