Ստամբուլի ֆոնդային բիրժայում թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային անկում է գրանցել: Փորձագետները լիրայի անկումը կապում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)՝ ընտրություններում կրած «պարտության» հետ, գրում է РИА Новости-ն: Վերջին 13 տարում առաջին անգամ ԱԶԿ-ն մեջլիսում զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից:
Նախնական տվյալների համաձայն՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 41 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է ընտրողների քվեների 25 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը`17 տոկոսը: Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը՝ 13 տոկոսը: