Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկինը հայտարարել է, որ անհնար է համարում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, հայտնում է Sputnik New-ը:
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր չէ վերսկսել բարիդրացիական հարաբերություններ, ոչ թե նրա համար, որ մենք դա չենք ուզում, այլ դա տեսականորեն անհնար է» ,- նշել է Կլիմկինը Կիևում տեղի ունեցած Ուկրաինա-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի հանդիպման ժամանակ:
«Հեռանկարը, համաձայն որի՝ որոշակի կայունացման փուլից հետո մենք կարող ենք վերադառնալ Ռուսաստանի հետ մեր նախկին հարաբերություններին, ըստ իս՝ տանում է ոչ մի տեղ»,- հավելել է նախարարը: