ՌԴ-ն հույս ունի, որ ԵԱՏՄ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայիում դիտորդի կարգավիճակ կստանա

18:33     8 հունիսի, 2015

Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70-րդ հոբելյանական նիստի ժամանակ, որը կանցկացվի սեպտեմբերին, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) դիտորդի կարգավիճակ կտրամադրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպումից հետո։

«Հույս ունենք, որ սեպտեմբերին՝ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստի ժամանակ, ԵԱՏՄ-ն կստանա դիտորդի կարգավիճակ։ Մենք համակարգում ենք մեր գործընկերների հետ նման նախագծի առաջխաղացման աշխատանքները ՄԱԿ-ում»,- նշել է Լավրովը։


© armedia.am