ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենքը, որը թույլ էր տալիս մոտ 50 000 ԱՄՆ քաղաքացիների, որոնք ծնվել են Երուսաղեմ քաղաքում, անձնագրերում որպես ծննդավայր նշել Իսրայելը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ը և Վաշինգտոնը Երուսաղեմը պաշտոնապես չեն համարում Իսրայելի մի մաս: ԱՄՆ Կոնգրեսն օրենքն ընդունել է 2002-ին, սակայն և՛ Բարաք Օբաման, և՛ նրա նախորդ Ջորջ Բուշը հրաժարվել են սատարել այն: