Թուրքիան Բրազիլիայից իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցության համար այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հայտնել են Թուրքիայի ԱԳ նախարարությունում երկուշաբթի օրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Բրազիլիայի Սենատը մայիսի վերջին բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Փաստաթղթում նշված է, որ ոչ մի Ցեղասպանություն չի կարելի մոռանալ, որպեսզի նմանատիպ բան այլևս չկրկնվի:
«Բրազիլիայի Սենատի իրավաբանորեն ոչինչ չարժեցող որոշումը, որն աղճատում է 1915 թվականի իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդունվել է հայկական լոբբիի ճնշմամբ: Թուրքիայի տեսակետն այդ հարցի վերաբերյալ հասցվել է Անկարայում Բրազիլիայի դեսպանին, իսկ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հետ է կանչվել Անկարա խորհրդակցության համար»,- ասվում է թուրքական ԱԳ նախարարության հայտարարության մեջ: