Եվրոպական միությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր ռազմավարության կարիք ունի։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող զեկույցում, որը պատրաստվել է ԵԽ պատգամավոր Գաբրիելիուս Լանդսբերգիսի գլխավորությամբ:
«Եվրոպական միությունն առաջնորդվում է ժողովրդավարության̦ մարդու իրավունքների և օրենքի գերակայության շատ պարզ սկզբունքներով̦ որոնք էլ տարբեր ձևաչափերի ու նախաձեռնությունների միջոցով Ռուսաստանին է առաջարկել ընդունել`ռուս ժողովրդին տանելով բարեփոխումների ճանապարհով»̦ - հայտարարել է Լանդսբերգիսը։ Այնուհետև պատգամավորը հավելել է․ «Սակայն Ռուսաստանի դեմ ավելի ուժեղ պատժամիջոցներ կսահմանվեն̦ եթե Մոսկվան այդպես էլ չհարգի Մինսկի համաձայնագրերը և պատշաճ կերպով չկատարի դրանք»̦ - ավելացրել է պատգամավորը:
Հիշեցնենք̦ որ նման զեկույց հրապարակելու գաղափարն առաջացավ այն բանից հետո̦ երբ Եվրոպական խորհրդարանը բացահայտեց Ռուսաստանի կազմած «սև ցուցակի» մասին̦ որտեղ ընդգրկված էին ԵԽ բազմաթիվ պատգամավորներ և այլ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ̦ ում արգելված էր Ռուսաստան մուտք գործել: Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է Մոսկվայի կողմից արված այս քայլը՝ համարելով այն անընդունելի:
«Ես պարզապես ցնցված եմ՝ կարդալով Ռուսաստանի «սև ցուցակը», որը խոչընդոտում է հնարավոր կառուցողական երկխոսությանը, ինչի շնորհիվ հնարավոր էր ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում խաղաղ լուծման ճանապարհներ գտնել: Չնայած ռուսական իշխանություններին ուղղված իմ բոլոր պաշտոնական խնդրանքներին՝ «սև ցուցակում» ներառված յուրաքանչյուր անհատի դեմ հիմնավոր փաստարկներ բերելու և նրանց բողոքարկման իրավունք տալու վերաբերյալ, մեր անդամները պարբերաբար կանգնեցվում են ռուսական սահմանի մոտ և հետ ուղարկվում»̦ - ավելի վաղ հայտարարել էր Շուլցը̦։ Այդ առիթով Գաբրիելիուս Լանդսբերգիսն, իր հերթին․ նշել էր․ «Ռուսաստանի «սև ցուցակը» անարգում է ոչ միայն Եվրոպական խորհրդարանին̦ այլև ամբողջ Եվրոպական միությանն ընդհանրապես»։
Եվ ահա Եվրոպական խորհրդարանի պատասխանն այս «սև ցուցակին» իրեն ուշացնել չտվեց̦ և հրապարակված զեկույցով, մասնավորապես, հայտարարվեց̦ որ ԵՄ-ում ՌԴ դեսպանի և մեկ այլ ռուս դիվանագետի ազատ մուտքը խորհրդարան սահմանափակվում է, ռուսական պետդումայի անդամների մուտքը կիրականացվի միայն հատուկ թույլտվությամբ և ըստ խիստ անհրաժեշտության̦ իսկ խորհրդարանի ներգրավվածությունը ԵՄ-Ռուսաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ընդհանրապես կասեցվում է: