Հունիսի 10-ին Փարիզում սկսվել է «նորմանդական քառյակի» ԱԳՆ ղեկավարների տեղակալների հանդիպումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպումն ընթանում է Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ փակ դռների հետևում: Կողմերը ծրագրում են մանրամասն քննարկել կատարված աշխատանքը 4 աշխատանքային ենթախմբերում և կոնտակտային խմբում՝ Մինսկի համաձայնագրերի պահպանումն ապահովելու համար: