Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած Forza Italia կուսակցության ներկայացուցիչները պատրաստվում են մոտ օրերս մի նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի Իտալիան պետք է դադարեցնի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Այս պատժամիջոցներն ընդհանրապես մեր շահերից չեն բխում և հսկայական ֆինանսական կորուստների պատճառ են դառնում Իտալիայի համար»̦ - իտալական մամուլի փոխանցմամբ հայտնել է Բերլուսկոնին:
Բացի այդ, Forza Italia կուսակցությունը ծրագրում է ԵՄ մյուս անդամներին ևս համոզել պատժամիջոցներին վերջ տալ, ինչպես նաև հորդորել ամերիկյան իշխանություններին խուսափել նոր «Սառը պատերազմից»: