ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և «Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված Ռուսաստանի վրա հետագայում էլ ճնշում գործադրելու նպատակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ փոխնախագահ Բայդենը նաև ընդգծել է, որ «ԱՄՆ-ի և «Մեծ յոթնյակի» ուշադրության կենտրոնում լինելու է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու շարունակությունը՝ մինչև Մինսկի համաձայնագրերըի լիարժեք իրականացումը, այդ թվում Ուկրաինային պետք է վերադարձվի սահմանային վերահսկողությունը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքից պետք է դուրս բերվեն ռուսական բոլոր զորքերն ու սպառազինությունը»: