Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆրին կստորագրի վարչապետի հրաժարականի մասին դիմումը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, հղվելով նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:
Մոլդովայի օրենսդրությամբ վարչապետի հետ միասին հրաժարական է տալիս կառավարությունը: Նրանք կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը:
Խորհրդարանական ֆրակցիաների հետ խորհրդակցելուց հետո նախագահը կառաջարկի նոր վարչապետի թեկնածությունը: