Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախարարներին հայտարարել է, որ մոռանան ընտրությունների և հանրաքվեների մասին, մինչև չավարտվեն բանակցությունները վարկատուների հետ։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Associated Press-ին։
Ըստ գործակալության աղբյուրի, Ցիպրասը չորս նախարարների ասել է, որ նրանք վայելում են ժողովրդի վստահությունը և կարող են կարևոր որոշումներ կայացնել ու հաղթահարել դժվարությունները։
Հունաստանը վերսկսել է բանակցությունները պարտքի շուրջ։