Թեհրանը թույլ չի տա օտարերկրյա տերություններին բացահայտել ազգային գաղտնիքները, որոնք կարող են օգտագործվել ՄԱԳԱՏԷ-ի հետ լրացուցիչ արձանագրության շրջանակներում Իրանի միջուկային կառույցների ստուգման ժամանակ: Այս մասին հայտնել է
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Reuters-ին։
«Իրանն, անկասկած, թույլ չի տա, որ իր ազգային գաղտնիքները հայտնվեն արտասահմանցիների ձեռքում հավելյալ արձանագրության միջոցով կամ այլ եղանակներով», - ասել է Ռոհանին` խոսելով մեխանիզմների մասին, որոնք թույլ կտան առավել ինտենսիվ կերպով ստուգումներ անցկացնել իրանական միջուկային կառույցներում: