Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահի պաշտոնակատար Ժոզեֆ Բլատերին խնդրել են չլքել FIFA-ի ղեկավարի պաշտոնը։ Նրան աջակցություն են հայտնել աֆրիկյան և ասիական ֆուտբոլի ասոցիացիաները, հայտնում է RosBalt-ը։
Նրա խորհրդականը Reuters գործակալության փոխանցմամբ ասել է, որ կա հավանականություն, որ Բլատերը կորոշի մնալ։ Նա նշել է, որ կարևոր է, թե ինչպես Բլատերն իրեն կդրսևորի մոտակա ամիսներին։
Հիշեցնենք, որ Ժոզեֆ Բլատերը պաշտոնապես հայտարարել է FIFA-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Նոր նախագահի ընտրությունների ամսաթիվը կհաստատվի հուլիսի 20-ին։