Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղադրելու որոշում դեռ չկա

14:35     14 հունիսի, 2015

ԱՄՆ դեռևս որոշում չի կայացրել Արևելյան Եվրոպայում ծանր զինատեսակներ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RosBalt-ը՝ հղում կատարելով Ria Novosti-ին։

«Տվյալ պահին մենք որոշում չենք ընդունել զինատեսակներ ուղարկելու վերաբերյալ»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ստիվեն Ուորենը։ Նրա խոսքերով վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկացի զինվորականները մեծացրել են ռազմական տեխնիկայի տեղակայումը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման համար։

Այդպես է նա մեկնաբանել New York Times-ի հրապարակումն առ այն, որ ԱՄՆ-ն Արևելյան Եվրոպայի երկրներում ծանր զինատեսակներ տեղակայելու ծրագրեր ունի ։


© armedia.am