Ամեն տարի այս օրը` հունիսի 15-ին, աշխարհի հայերը նշում են մեր պետական դրոշի տոնը, այտում է Yeraguyn.com-ը:
Հայաստանի Հանրապետության դրոշը կազմված է երեք գույնի հորիզոնական գծերից, որոնցից կարմիրը խորհրդանշում է հայերի մղած պայքարն իրենց գոյատևման համար, կապույտը` խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի մշտական ձգտումը, իսկ ծիրանագույնը խորհրդանշում է հայերի ստեղծագործ միտքն ու աշխատասիրությունը: