ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատել է իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը: Այս մասին գրում է NEWS.am-ը:
Ըստ աղբյուրի, Մնացականյանը նշել է, որ վաղն առավոտյան արդեն կլինի ԼՂՀ-ում, իսկ նշանակվելուց հետո ընտանյոք հանդերձ կտեղափոխվի ԼՂՀ:
«Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչ մի բանի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այդ պաշտոնին նշանակվել է ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը: