Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի: Մզիուրի պուրակում գտել են ևս մեկ կնոջ դի: Այս մասին հաղորդում է RosBalt-ը՝ հղում կատարելով Newsgeorgia-ին:
Վերջին օրվա ընթացքում այդ պուրակում երեք դի են գտել: Հունիսի 16-ի տվյալներով ևս վեց հոգի համարվում է անհետ կորած:
Կիրակի օրը տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառով Վրաստանի մայրաքաղաքում ավերիչ ջրհեղեղ է եղել: Տուժել է 37 ընտանիք: Երկուշաբթին հայտարարվել է սգո օր: