«Թալիբան» շարժման ներկայացուցիչը դիմել Է «Իսլամական պետության» զինյալներին՝ կոչ անելով «զուգահեռ ջիհադ» չմղել Աֆղանստանում, փոխանցում է BBC-ն: ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին հասցեագրված նամակում ասված Է, որ «ամերիկացիների և նրանց դաշնակիցների դեմ մղվող սրբազան պատերազմը» կարող Է հաջողություն ունենալ միայն մեկ դրոշի և մեկ առաջնորդի ղեկավարության ներքո: Նամակը, որը հրապարակվել Է «Թալիբան»-ի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսում, ստորագրել Է թալիբների առաջնորդներից մեկը՝ Մուլլա Ահթար Մոհամադ Մանսուրը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում թալիբները քանիցս պարտություն են կրել տեղական իսլամիստական խմբավորումներից, որոնք մարտնչում են «Իսլամական պետության» դրոշի ներքո:
Երկրում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելն անցած ամիս հայտարարել Է, որ ԻՊ-ի կողմնակիցներն ակտիվորեն մարտիկներ են հավաքագրում Աֆղանստանում: