Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը պետք է նախատեսի պատժամիջոցների վերացում փաստաթղթի կնքման օրվանից: Այդ մասին ասված է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) կողմից ընդունված փաստաթղթում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խորհրդարանի 290 պատգամավորներից 185-ը կողմ են քվեարկել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնագիրը նախատեսի բոլոր պատժամիջոցների վերացում, այդ թվում՝ կիրառվող ՄԱԿ ԱԽ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի և ղեկավարության կողմից, համաձայնագրի կնքման օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարությանն ուղղված փաստաթղթում պատգամավորները կոչ են անում պաշտպանել իրանցի ժողովրդի իրավունքներն ու ձեռքբերումները միջուկային ոլորտում: Փաստաթղթում նաև ամրագրվել է, որ ՄԱԳԱՏԷ-ին կթույլատրեն սովորական պարբերական դիտարկումներ Իրանի օբյեկտներում, բայց այն մուտք չի ունենա ռազմական և այլ գաղտնի օբյեկտներ: