Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի և վեցնյակի միջև մինչև հունիսի 30-ը վերջնական համաձայնագրի հասնելու հավանականության հարցում, հայտնում է Sputnik News-ը:
«Բոլոր գնահատականները դեռ մնում են արդիական, կա հավանականություն և այն շատ բարձր է » ,- նկատել է Լավրովը:
Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ բանակցությունների ելքը հիմնականում կախված կլինի բանակցության մյուս կողմերի որդեգրած մոտեցումներից: