2020 թվականին շրջանառության մեջ կմտնեն 10 դոլար անվանական արժեքով թղթադրամներ, որոնց վրա պատկերված կլինի կնոջ կիսադեմ: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ում կիսադեմը կգործածվի թղթադրամի վրա։
Նշվում է, որ նոր թղթադրամի մասին որոշումը կընդունվի հասարակական կարծիքի հարցման հիման վրա։ Արդյունքներով առաջատար են Էնդրյու Ջեքսոնը, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Փարքսը։
Այժմ 10 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնը: