Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով վերջերս ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:
Հարցին, թե ՄԻԵԴ որոշումը չի՞ պարունակում ձեւակերպումներ, որոնք վտանգավոր են ԼՂ բանակցային գործընթացի համար, ինչպես նաեւ մեկնաբանելով Բաքվից հնչող հայտարարությունները, որ այդ որոշումը «առաջին դատական, իրավաբանական պարտադիր փաստաթուղթն է, որը հաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան», Ջեյմս Ուորլիքը արձագանքել է. «Համանախագահները հանձնառություն ունեն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: ՄԻԵԴ-ի որոշմամբ չի փոխվում ոչ այս դիրքորոշումը, ոչ էլ կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը»: