Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին «Մեհթիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել, հայտնում է contact.az-ը:
Եվրոպական դատարանը վճռել է, որ Խաքիմելդոսթու Մեհթիևի իրավունքները խախտվել են Նախիջևանի ազգային անվտանգության նախարարության կողմից իր լրագրողական գործունեության պատճառով ազատազրկվելու ու վատ վերաբերմունքի համար:
Եվրադատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհթիևին պետք է10 հազար եվրո վճարի որպես փոխհատուցում, և 4000 դոլար՝ դատական ծախսերի համար։