ԱՄՆ կոնգրեսի սենատը հինգշաբթի օրն ընդունել է 2016 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է Ուկրաինային 300 մլն դոլարի օգնություն ցուցաբերել: Փաստաթուղթը Պենտագոնին և պետդեպարտամենտին թույլ է տալիս Կիևին ռազմական տեխնիկա և զինամթերք ուղարկել, այդ թվում` հրաձգային, ինչպես նաև նռնականետներ, գրում է TASS-ը:
Այդ կապակցությամբ քվեարկությունը դեռևս շարունակվում է, սակայն արդյունքն ակնհայտ է արդեն հիմա: Օրինագծին աջակցել են ավելի քան 60 օրենսդիրներ, այնինչ դրա հաստատման համար 51 ձայն էր անհրաժեշտ: