Նարիշկին․Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիսաավազակային գործողություններ են

15:24     20 հունիսի, 2015

Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կիսաավազակային և անօրինական գործողություններ են, որոնք վաղ թե ուշ պետք է դուրս գան մեր կյանքից, հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Պատժամիջոցները թունավորում են  միջազգային համագործակցության մթնոլորտը և  միջազգային տնտեսական համագործակցությունը: Նրանք պետք է, ի վերջո, դուրս գան մեր կյանքից: Նման պատժամիջոցները անօրինական են,  ես դրանք անվանում են  նաև կիսաավազակային գործողություններ», - նշել է Սերգեյ Նարիշկինը Russia 24 հեռուստաալիքի եթերում:


© armedia.am