Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կիսաավազակային և անօրինական գործողություններ են, որոնք վաղ թե ուշ պետք է դուրս գան մեր կյանքից, հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Պատժամիջոցները թունավորում են միջազգային համագործակցության մթնոլորտը և միջազգային տնտեսական համագործակցությունը: Նրանք պետք է, ի վերջո, դուրս գան մեր կյանքից: Նման պատժամիջոցները անօրինական են, ես դրանք անվանում են նաև կիսաավազակային գործողություններ», - նշել է Սերգեյ Նարիշկինը Russia 24 հեռուստաալիքի եթերում: