Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի կլինի գազ մատակարարել Ուկրաինային և Եվրոպայի մնացած երկրներին առաջիկա երկու տարիների ընթացքում:
Ըստ նրա՝ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից խոշոր խոչընդոտ է, որի պատճառով Եվրոպային չի հաջողվում ուժեղացնել լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:
Հարկ է նշել, որ ներկայումս Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպական հանձնաժողովը փորձում են համաձայնության գալ Ուկրաինային ռուսական գազ մատակարարելու նախագծի շուրջ: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով RIA Novosti-ն:
Նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրվի նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը, ինչպես նշել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի 20-ից հետո: