Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ վերսկսել բանակցությունները՝ զգուշացնելով, որ խաղաղ գործընթացի այդ փակուղին վտանգում և կանխարգելում է հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտնում է Al Jazeera գործակալությունը:
«Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի երկու կողմերը վերսկսեն բանակցությունները: Մենք կարծում ենք, որ ոչինչ չանելով ի հայտ կգա հարցի երկկողմ փակուղի», - լրագրողներին հայտնել է Ֆաբիուսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի հետ հանդիպելուց հետո:
Հարկ է նշել, որ կիրակի օրը Ֆաբիուսը պետք է հանդիպեր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին Ռամալլահում և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Երուսաղեմում: