Ինչպես հայտնել է Ուկրաինայի՝ Բալթյան երկրների արտակարգ և լիազոր դեսպան Մարիուս Ջանուկոնիսը Ուկրաինայի Channel 5 հեռուստատեսությանը՝ Լիտվան կշարունակի զենք մատակարարել Կիևին: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Որոշ քայլեր այս ուղղությամբ արդեն կատարվել են, և մենք կշարունակենք դա անել՝ ներառյալ զենքի մատակարարումը Ուկրաինային ... Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չպետք է դա անենք», - ավելացրել է նա:
Հարկ է նշել, որ Լիտվան սկսել է զենք մատակարարել Կիևի կառավարությանը մի քանի ամիս առաջ: