Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և UniCredit Bank Austria բանկը չորս տարի մարման ժամկետով 300 մլն եվրոյի վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով գազ արտադրող ընկերության հայտարարությանը:
Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմի» փոխնախագահ Անդրեյ Կրուգլովի և UniCredit Bank Austria AG-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Ալեքսեևի կողմից: