Մեծ Բրիտանիան կամրապնդի իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում

17:01     21 հունիսի, 2015

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Միքայել Ֆելոն  BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան կամրապնդի իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը: Կարևոր է փոխանցել Վլադիմիր Պուտինին, որ մենք հավատարիմ ենք մնում հավաքական անվտանգությանը», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով հաջորդ տարի Միացյալ Թագավորությունն Արևելյան Եվրոպա կուղարկի հազարանոց զորք, իսկ 2017 թվականին՝ երեք հազար: Այս մասին հաղորդում է РИА Новости.

Բրիտանական չորս կործանիչ  Typhoon, որոնք այժմ կատարում են պարեկային առաքելություն Բալթյան երկրներում կմնան այնտեղ նաև հաջորդ տարի:  

Բացի այդ, ընթացիկ ծրագրերի համաձայն, Բրիտանիան ձեռք կբերի արագ արձագանքման հատուկ ուժեր, որը կուղարկվի «թեժ գիծ» երկու օրվա ընթացքում:


 




© armedia.am