Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Միքայել Ֆելոն BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան կամրապնդի իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:
«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը: Կարևոր է փոխանցել Վլադիմիր Պուտինին, որ մենք հավատարիմ ենք մնում հավաքական անվտանգությանը», - ասել է նախարարը:
Նրա խոսքերով հաջորդ տարի Միացյալ Թագավորությունն Արևելյան Եվրոպա կուղարկի հազարանոց զորք, իսկ 2017 թվականին՝ երեք հազար: Այս մասին հաղորդում է РИА Новости.
Բրիտանական չորս կործանիչ Typhoon, որոնք այժմ կատարում են պարեկային առաքելություն Բալթյան երկրներում կմնան այնտեղ նաև հաջորդ տարի:
Բացի այդ, ընթացիկ ծրագրերի համաձայն, Բրիտանիան ձեռք կբերի արագ արձագանքման հատուկ ուժեր, որը կուղարկվի «թեժ գիծ» երկու օրվա ընթացքում: