Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտատարել է, որ շատ հավանական է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվեն նաև հունիսի 30-ից հետո: Այս մասին հայտնում է «iranproject.com»-ը:
«Մենք հավատում ենք, որ լավ համաձայնագիր է կնքվելու, իսկ դա նշանակում է, որ մենք չպետք է մեզ զգանք ժամկետների մեջ սեղմված վիճակում»,- ասել է նա: Արտգործնախարարը նաև հավելել է, որ Իրանը ցանկանում է շարունակել ներկայիս բանակցություններն այնքան ժամանակ, մինչև չկնքվի համաձայնագիր՝ հավելելով, որ «վեցյակից» ծայրեհեղ պահանջներ չի ընդունի: