Հունաստանի պարտքերի հետագա ճակատագիրը որոշելու համար այսօր Բրյուսելում տեղի կունենա եվրագոտու առաջնորդների արտահերթ նիստ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հունաստանը վարկատուներին ներկայացրել է իրավիճակի կարգավորման նոր առաջարկ, որը չի նախատեսում նոր վարկեր Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:
Հունական իշխանություններին գրեթե լիարժեք աջակցություն է ցույց տալիս երկրի բնակչությունը: Նշենք, որ ի աջակցություն Հունաստանի ցույցեր են տեղի ունեցել ոչ միայն Աթենքում, այլև Փարիզում, Բրյուսելում, Բեռլինում և Ամստերդամում: