Իսայելին արտաքին գործերի նախարարը անհամաձայնություն է հայտնել 2014 թվականին Գազայի հատվածում ռազմական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
«Հարձակումներից պաշտպանվելիս իսրայելական բանակը գործել է համաշխարհային չափորոշիչների համաձայն»,- ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ում հաշվի չեն առել Իսրայելի «վարվելակերպի բարոյականության» և Պաղեստինի «ահաբեկչական կազմակերպությունների» միջև առկա տարբերությունը:
Նշենք, որ ՄԱԿ-ի վերոնշյալ զեկույցի մեջ Իսրայելը և Պաղեստինը մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործության մասնակից լինելու մեջ: