Հունիսի 22-ին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշին հայտարարել է, որ ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինայի՝ գազ մատակարարելու հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 29-ին:
Նրա խոսքերով՝ հունիսի 29-ի հանդիպումը լինելու է նախարարների մակարդակով, և կողմերը հույս ունեն, որ առաջ կտանեն իրենց դիրքորոշումները:
Դեմչիշին նշել է, որ մինչ այդ խոսել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոս Շեֆչովիչի հետ, ով հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հունիսի 29-ին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ես նաև զրուցել եմ ՌԴ էներգետիկայի նախարար Նովակի հետ: Նա ասել է, որ իրենց կողմից հանդիպումը սկզբունքորեն ծրագրված է եղել հունիսի 29-ին», - ասել է Դեմչիշին լրագրողներին:
Սակայն, պետք է նշել, որ ռուսական կողմը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը: