Հունիսի 23-ին Նորմանդական քառյակի երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն Փարիզում՝ գնահատելու Մինսկի կողմից սահմանված Ուկրաինայի հրադադարի գործարքի առաջընթացը:
Այն տեղի կունենա Եռակողմ շփման խմբի հանդիպմանը զուգահեռ: Վերջինս ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչների ժողով է, որը տեղի է ունենալու Մինսկում: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
Հարկ է նշել, որ հանդիպումը կայանալու է Ռուսաստանի և Եվրոպական միության հարաբերությունների լարված ֆոնի վրա, քանի որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարները կողմ են քվեարկել Ռուսաստանի պատժամիջոցներն մինչև 2016 թվականի հունվար ամիսը երկարաձգելուն: