Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման որոշումը մտել է ուժի մեջ

14:13     23 հունիսի, 2015

 Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը մտել է ուժի մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով պաշտոնական տեղեկագրին:

«Այս որոշումը կկիրառվի մինչև 2016 թվականի հունվարի 31-ը», - ասվում է փաստաթղթում:

Հունիսի 22-ին ԵՄ խորհուրդն ԱԳ նախարարների մակարդակով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով: 


© armedia.am