Հունաստանի կառավարության ներկայացրած վերջին առաջարկը «դրական քայլ» անվանվեց Եվրախմբի ղեկավարների կողմից երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ, Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման համաձայնագիրը հետաձգվեց մինչ չորեքշաբթի՝ հունիսի 24-ին կայանալիք Եվրախմբի հաջորդ հանդիպումը կամ հինգշաբթի՝ հունիսի 25-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովը: Այս մասին հաղորդում է EUobserver կայքը:
Եվրոյի գագաթաժողովին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում այս մասին խոսելիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նշել է. «Հունաստանի առաջարկն առաջընթաց է, սակայն այս առումով ակտիվ աշխատանք է անհրաժեշտ և քիչ ժամանակ է մնացել»:
Աղբյուրի փոխանցմամբ Հունաստանի կառավարության կողմից ներկայացված 12 էջանոց ծրագիրը պարունակում է վարկատուների եռյակի կողմից սահմանված թիրախների լուծման առաջարկներ, որի արդյունքում այս տարի ՀՆԱ-ի նախնական աճը կկազմի 1%, 2016թ.-ին՝ 2%, 2017թ-ին՝ 3% և 2018թ.-ին՝ 3,5%: