Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի միջուկային արդյունաբերությունն ամբողջովին քայքայել ցանկանալու համար: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
«Մեր բանակցողների նպատակն է Իրանի միասնականությունը պահպանելը, ինչպես նաև քննարկումների ժամանակ մեր միջուկային նվաճումներին «տեր կանգնելը»»,- հայտարարել է Համենեին՝ ավելացնելով, որ Իրանի միջուկային գործողությունները չեն սառեցվի առնվազն 10-12 տարի: