Հունիսի 24-ին Ռուսաստանի ԱԻՆ խոսնակը հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է ուղարկել 31-րդ հումանիտար օգնությունը Դոնեցկ և Լուգանսկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հումանիտար օգնության շարասյունը Ուկրաինայի արևելք կհասցնի սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ և այլ պահանջվող ապրանքներ, որոնց անհրաժեշտ են Դոնբասի բնակիչներին», - ասել է մամլո խոսնակը: